Շիրինյան. Կրոնական կառույց չենք
«Մեր ստեղծած Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը տարբերվում է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի նույնանուն միությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Ես Հայաստանի պատմությունը լավ գիտեմ։ Ամեն կարգի կուսակցություն ունենք, բայց քրիստոնյա ինքնուրույն դավանանք ունեցող պետություն լինելով՝ նման ուժ չունենք։ Կուսակցությունը պահպանողական է։ Ես սկզբից չեմ ուզել, նստել, խոսել ենք մտերիմներով, արդյունքում արեցինք։ Ահռելի բանակ կա իմ շուրջը։ Մենք բացառապես առաքելական եկեղեցու դավանանքի փիլիսոփայության կողմնակից ենք, բայց կրոնական կառույց չենք»,- նշեց Շիրինյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել. Շիրինյան
- Քաղաքագետ Շիրինյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել