ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք
ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ս.թ օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։
ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝
Ռեֆորմիստների կուսակցություն
Ժառանգություն կուսակցություն
Լույս կուսակցությունների դաշինք
Երևանի հանրություն կուսակցությունների դաշինք
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցություն
Երկիր Ծիրանի կուսակցություն
Ժողովրդական Ուղի կուսակցություն
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
Օրինաց Երկիր կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:
ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ Գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
- Ազատ Դեմոկրատները չեն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իրավունքների պաշտպանության նպատակով
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակների ցանկը
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան