Եգիպտացի պաշտոնյաները սպառնում են ֆուտբոլիստ Սալահի մորը
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Հալիդ Լատիֆը սպառնացել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի մորը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Al Jazeera News-ին, հաղորդում է, որ Լատիֆն իր Թվիթերում գրել է. «Ցանկանում եմ հիշեցնել Մուհամեդ Սալահին, որ նրա մայրը դեռ գտնվում է Եգիպտոսում։ Դու ինքդ այժմ գտնվում ես արտասահմանում և կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես։ Գիտակից մարդիկ կհասկանան, թե ես ինչ նկատի ունեմ»։
Աշխարհի առաջնություն 2018-ից հետո, երբ Եգիպտոսը չկարողացավ դուրս գալ խմբային փուլից, Սալահը մեղադրել էր եգիպտական ֆուտբոլի ղեկավարությանն անիրազեկության մեջ։ Եգիպտացի հարձակվողն իր Ֆեյսբուքում ավելի վաղ երկու տեսանյութ էր տեղադրել, որտեղ քննադատությամբ էր հանդես գսլիս Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեին, որը, որը նրա կարծիքով, թույլ էր նախապատրաստվել ԱԱ-2018-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան