Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին:
Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան