Երևանցին ՀՅԴ-ին ձայն կտա. Վահագն Մատինյան
«ՀՅԴ ցուցակը կազմված է 77 հոգուց, այն գլխավորում է Միքայել Մանուկյանը, երկրորդ համարնէ Դավիթ Հակոբյանը, որը զբաղեցնում է «Երկիր Մեդիայի» տնօրենի պաշտոնը, երրոդ հորիզոնականում է Երևանի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կուսակացության անդամ ՀՅԴ գերագույն մարմին անդամ Վահագն Մատինյանը։
«Երևանի ավագանու ընտրություններում բոլորին համարում ենք մրցակից, մեր կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն Երևանի»։ Երևանցին մեզ ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է, հարգանք և սեր է վայելում։ Մեր թեկնածուները հիմանակնում բարձր պրոֆեսիոնալիզմով անձինք են, որոնք լավ գիտեն իրենց գործը»,- ասաց նա։
Հարցին՝ չի՞ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին սատարող խոսքեր ասելը կարող է բացասաբար ազդեց կուսակցության վարկանիշի վրա, Վահագն Մատինյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն երբեք չի խուսափել արտահայտել իր կարծիքը։
«Ինչ որ արտահայտել ենք, դա է իրականությունը։ Չենք մտածում վարկանիշի մասին»,- նշեց նա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն ներգրաված է քրեական գործերի մեջ՝ Վահագն Մատինյանը նշեց, որ նրա հասցեին շինծու մեղադրանքներ են հնչում։ Նա վստահություն հայտնեց, որ Դաշնակցությունը Երևանի ավագանիում մեծամասնություն կունենա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը ով մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության համար
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին