Երևանի ավագանու ընտրություններում մեր շանսերը բարձր ենք գնահատում. ՕԵԿ ներկայացուցիչ
«Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ ցուցակը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, երկրորդ տեղում Հովհաննես Հովհաննիսյանն է, ցուցակը բաղկացած է 115 հոգուց»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՕԵԿ ներկայացուցիչ Վարուժան Բոլորչյանը։
«Մենք առավել քան վստահ ենք մեր ուժերին, մասնակցել-չմասնակցելու այլընտրանք չկար, միանշանակ պետք է մասնակցեինք։ Բոլոր ուժերին համարում ենք մրցակից, հարգանքով ենք վերաբերում նրանց, մեր շանսերը բարձր ենք գնահատում։ Մնացածը կորոշի երևանցին։
Մենք հանդես ենք գալիս «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով։ Ցուցակում ներկայացված են բանիմաց, գրագետ մարդիկ, որոնց մեջ կան և քաղաքական ճանապարգհ անցած, և մենեջմենթի տիրապետող մարդիկ։ Մենք բավարար թվով ձայներ կստանանք, միանշանակ վստահ ենք»,- ասաց ՕԵԿ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Հեղինե Բիշարյան