Գերմանիայում ապամոնտաժել են Էրդողանի «ոսկե» արձանը
Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում Wiesbaden Biennale փառատոնի շրջանակում հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը: Սակայն նախօրեին քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել քանդակը։ korrespondent.net-ի հաղորդմամբ, պատճառ Է դարձել «անվտանգության երաշխիքների» բացակայությունը: Արձանի ապամոնտաժումը պետք է ավարտվեր այսօր առավոտյան։
Երեկ երեկոյան արձանի հարևանությամբ սկսել էին վիճել Էրդողանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։ Ոստիկանությունը հայտարարել է «թեթև ձևով ագրեսիվ տրամադրության» մասին, սակայն վեճերը ֆիզիկական բախումների չեն վերաճել: Այլ տվյալներով, վեճի մասնակիցները սկսել են հարվածել միմյանց, որոշ մասնակիցների մոտ դանակներ են նկատվել։
«Արվեստը պարտավոր է ցույց տալ այն, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է փառատոնի կազմակերպիչը։
Երկրամասի կառավարության նիերկայացուցիչը Լյուցիա Պուտրիխը քննադատել է ակցիան՝ հիշեցնելով Թուրքիայում ժողովրդավարության խնդրի մասին։
«Այս մարդն արժանի չէ պատվանդանի, առավել ևս՝ այն չպետք է ձուլել ոսկուց»,- հայտարարել է Պուտրիխը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան