«Հրապարակ». Ո՞րն է Արսեն Խառատյանի ազատման պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով:
Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, և նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, և հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, և չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի: «Իհարկե, այլ թեմաներ ևս կան նրա հետ կապված, բայց փաստացի 27 տարվա մեջ չի եղել մի դեպք, երբ Մոսկվայից զանգեն և ասեն՝ կոնկրետ մարդու գործից հանեք»,- պատմեց մեր աղբյուրը:
Նշենք, որ Արսեն Խառատյանն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին է: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրաժարականի պատճառներն անձնական են․ «1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառը: 2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունեմ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները