«Հրապարակ». ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել. Խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը
«Հրապարակ». Թերթը գրում է. ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ և աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։
Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տևական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավարը պետք է «ՔՊ»-ից լինի։ Բացի այդ, կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել և կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը։
Նախնական տեղեկություններով, «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի «ՔՊ»-ից Լենա Նազարյանը, ինչը նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը զիջել է դիրքերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան