ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել. Վահրամ Բաղդասարյան
«Մի քանի անգամ նշել եմ, որ ցանկություն չունեմ մեկնաբանելու ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ասածները, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, պարզապես իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ այս գործընթացը դեռ նախապատրաստվում էր բավականին ժամանակ, և անկախ նրանից՝ ով կլիներ ընտրված վարչապետ, ինչ-որ գործողություններ ու գործընթաց պետք է գնար, քանի որ դա տվյալ քաղաքական ուժի կամ ուժերի որոշումը, իշխանության գալու նպատակն է եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկման մասին, որ հեղափոխության պատճառները Սահմանադրական փոփոխություններն էին , Բաղդասարյանը պատասխանեց. «Խորհրդարանական պետության խնդիրը քննարկվում էր դեռ շատ վաղուց, որը ժամանակին վաղաժամկետ էր համարվում, մինչդեռ այս փուլում պահը հասունացել էր։
Հեղափոխության գործընթացը ևս կապված չէր Սերժ Սարգսյանին թեկնածու առաջադրելու հետ»։
Նրա խոսքով՝ պառլամենտական մեծամասնությունը իրենք էինք և իրենց կոալիցիոն գործընկերոջ հետ միասին պետք է առաջադրեին թեկնածու։
«Հիմա էլ ես կասկած չունեմ, որ մեր երկրի անվտանգությունից ելնելով, մենք ճիշտ թեկանծու ենք ընտրել։ Ինչ վերաբերում է մեր իշխանությունը պահելուն, ապա եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից Հանրապետականը պետք է թեկնածու առաջադրեր ու դա էլի պետք է լիներ մեր իշխանությունը։ Ինձ թվում է՝ ցանկացած թեկնածուի դեպքում այս գործընթացը, որը պատրաստվում էր, պետք է գնար», - նշեց Բաղդասարյանը։
Մեկ այլ հարցի, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է Քոչարյանի հետ համագործակցել, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել։
«Երբ Ռոբերտ Քոչարյանը ինքը կներկայանա քաղաքական դաշտում, ապա դա քննարկման առարկա կդառնա։ Համագործակցությունը չի նշանակում միայն կոալիցիա, այն շատ լայն հասկացություն է», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով. Շարմազանով
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
- ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան