Ժոզե Մոուրինյոն հրաժարականի շեմին է
«Մաչեսթեր Յունայթեդի» խաղացողներն ու աշխատակիցները գրեթե հրապարակավ քննարկում են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հրաժարականի հավանականությունը:
Վեստի.ռու-ն գրում է, որ երկու անընդմեջ պարտությունից հետո հավանականությունը շատ մեծ է: Գրեթե ամբողջ ամառ այդ մասին խոսակցություններ կային, պատճառը մարզչի և ակումբի ղեկավարության անդրկուլիսյան տարաձայնություններն էին: Հնարավոր հրաժարականի մասին լուրերն ակտիվացան «Բրայթոնից», այնուհետև «Տոտենհեմից» սեփական հարկի տակ կրած պարտություններից հետո:
«Թիմում բոլորն ասում են, որ Ժոզեին շուտով կհեռացնեն: Ոմանք կարծում են, որ պաշտոնանկություն կլինի, եթե Յունայթեդը պարտվի «Բերնլիին»: Մյուսները ենթադրում են, որ Մոուրինյոն չի ձգի մինչև հոկտեմբեր: Մենք արդեն նման իրավիճակների միջով անցել ենք: Ակումբը հայտարարում է Ժոզեին սատարելու մասին, բայց բոլորը տեսել են, թե ինչ եղավ Լուի վան Գալի հետ: Խաղացողներն արդեն քննարկում են Զիդանի հնարավոր նշանակումը»,- ասել է աղբյուրը: