Ռեմբրանդի ևս մի անհայտ կտավ
Նիդեռլանդական Լակենգհալ թանգարանն արտասահմանում կայացած աճուրդում կարողացել է ձեռք բերել հոլանդացի գեղանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի (1606-1669 թթ.) անհայտ նկարը։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Leidsch dagblad-ին, գրում է, որ նկարը ցուցադրվելու է Լեյդենում՝ հայտնի նկարչի հայրենիքում։
Չի հստակեցվում, թե որ աճուրդից է այն ձեռք բերվել, նաև չեն հայտնում, թե ինչ նկարի մասին է խոսքը, ինչպես են պարզել, որ այն պատկանում է Ռեմբրանդի վրձնին։ Միայն հայտնի է, որ ներկա պահին նկարը վերականգնվում է, և հասարակությանը այն կներկայացվի 2019 թվականի նոյեմբերի 3-ի բացվող ցուցահանդեսում՝ նվիրված Ռեմբրանդի ստեղծագործության վաղ շրջանին։
«Առաջին հերթին մենք պետք է համոզվենք, որ ռեստավրացիան կավարտենք ժամանակին, և մենք ժամանակ կունենանք նկարի մանրամասն ուսումնասիրության համար։ Այս փուլում մենք որևէ այլ բան չենք կարող ասել»,- թանգարանի համադրողը։