Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց ամբուղջությամբ
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը գրեթե միաձայն կողմ քվեարկելով՝ 68 կողմ, 1 դեմ:
Մինչ քվերակությունը մտքերի փոխանակության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «ՀՀ բոլոր կառավարությունների դժբախտությունը կայացել է նրանում, որ փորձել են լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր։ Այս հարցն էլ նայում եմ այդ ենթատեքստում։ Բերվել է հարց՝ գյուղացիներին ջուր տալ, թե չտալ, ու ժողովրդի ասած՝ բերաններս ինչ է, որ ասենք չենք տալիս»։
Պատգամավորը նշեց, որ ուզում է, որ այս կառավարությունը բյուջի նախագծի հետ միասին, բյուջեի ուղերձում ունենա 15 տարվա ծրագիր, որտեղ նշված կլինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը։
ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ վարման կարգով նշեց. «Եթե ես չտեսնեի այն դաշտերը, այն գյուղացիներին, ովքեր ջուր չունեին, ես դեմ կքվեարկեի, բայց տեսել եմ նրանց և չեմ կարող կողմ չքվեարկել»։
Նախագիծն ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Վատի ու վատթարագույնի մեջ պետք է ընտրենք վատը. Շարմազանով
- Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել. Լենա Նազարյան
- Կոռեկտության կոչ ես պետք է Ձեզ անեմ. Բագրատյանը՝ ջրկոմի նախագահին
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան