Իրավունք 16:47 29/08/2018 Հայաստան

Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների կապակցությամբ։ 

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 28-ին Ազգային
Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների
դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին
պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝
հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն
շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի: Օգոստոսի
16-ին, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև Անահիտ
Ֆարմանյանը, իսկ նրա պաշտպաններն իրենց տարաբնույթ հայտարարություններով
փորձել են պատրանք ստեղծել, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի կողմից Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես
խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից
նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են,
իսկ Ա. Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող
մարմնի հետ: Այս առթիվ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Ա.
Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով այն բանի համար,
որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումու Մ.
Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես
գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին
կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց
միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով,
պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով
առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր
մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով
3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների
գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների
համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների
բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի
զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ
անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ
աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ
ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց
ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Ա.
Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու
հանգամանքը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ա. Ֆարմանյանի նկատմամբ քրեական
հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով,
կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու,
հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն
Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար
տեղեկացնել, որ Ա. Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու
մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ
պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը
փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:
Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Ա. Ֆարմանյանի հեռախոսին զանգ է
կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի  մեղքով, ընդհատվել է, ինչից հետո
այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն
իրականացնող քննիչի և Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի
միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է,
որ հուլիսի 31-ին, ժամը 16–ին նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝     կասկածյալի
դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են
քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ
վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել
պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց
հետո փորձել է կապ հաստատել Ա. Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ
հաջողվել է, Ա. Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և
կվերադառնա 2-3  շաբաթ անց:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված
տվյալների համաձայն՝ Ա. ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է
հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող
մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա
գտնվել է ՀՀ տարածքում:

Օգոստոսի 2-ին կայացվել է Ա. Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը,
սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի
հաջողվել՝ Ա. Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:
Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս
ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական
նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում,
հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին,
ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Ա. Ֆարմանյանին որպես
մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի
առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի
8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
կալանավորումը:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը
ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն
են ինչպես Ա. Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ
համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված
քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով,
հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները:
Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող
գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա
անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող
փորձեր:

Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ
կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում
նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի
կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու
«ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և
օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի
կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու
դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի
ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:

Հետևաբար հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ
շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն
օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ
նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}