Թուրքիան պատասխանել է C-400-ներից հրաժարվելու ամերիկյան կոչին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Պենտագոնի այն հայտարարությունը, որտեղ Անկարային խորհուրդ են տալիս հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Պաշտոնյայի խոսքով, Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր օդային տարածքը և հույս ունի, որ ամերիկյան կողմը ըմբռնումով կմոտենա հարցին:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ չի ցանկանում Թուրքիային F-35 կործանարարներ մատակարարել:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան Վաշինգտոնին կոչ է անում հրաժարվել սպառնալիքների լեզվից:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ ԱՄՆ Թուրքիային խորհուրդ չի տալիս ռուսակա զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել: