Քաղաքական 10:21 29/08/2018 Հայաստան

Չնայած Մերկելի հուսադրող այցին Հայաստան՝ նա չասաց ցեղասպանություն բառը. Սասունյան

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները: Մերկելի այցը խիստ անհրաժեշտ խթան էր Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարության համար:

Զգայուն հարցերից մեկը, որին ուշադիր հետևում էին ինչպես հայերը, այնպես էլ միջազգային հանրությունը՝ կանցլեր Մերկելի մեկնաբանություններն էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) 2016 թ. գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և հայտարարեց, որ «Գերմանական կայսրությունը մասնակի մեղսակցություն ունի այդ իրադարձություններում»:

Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից և սպառնաց խզել կապերը Գերմանիայի հետ: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված տարբեր պատճառներով, սակայն սպասվում է, որ դրանք կբարելավվեն սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք առաջիկա այցից հետո:

Երևանում Մերկելն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց 1.5 միլիոն հայ զոհերի հիշատակին և ծառ տնկեց հուշահամալիրի տարածքում գտնվող ծառուղում: Սակայն, Մերկելը Երևանում խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի զանգվածային սպանությունները որակելով որպես «հրեշավոր ոճրագործություն հայ ժողովրդի դեմ», որը «չի կարելի և չպետք է մոռացվի»: Նա նաև հայտարարեց, որ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր «Բունդեսթագի 2016 բանաձևի ոգուն համահունչ»: Նա պարզաբանեց, որ կիրառված լեզուն «քաղաքական գնահատական էր, այլ ոչ թե իրավական»:

Չնայած Հայաստանի նկատմամբ Մերկելի բարյացակամությանը և նրա շատ դրական հայտարարություններին, հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարները նրան հիշեցրեցին, որ 1.5 միլիոն հայերի ծրագրված ոչնչացումը նկարագրելու համար իսկական եզրը «ցեղասպանությունն» է, այլ ոչ թե պարզապես «հրեշավոր ոճրագործությունը»:

Հայաստանի ղեկավարները կարող էին Գերմանիայի կանցլերին տեղեկացնել գերմանական «Դոյչե վելե»-ի (Deutsche Welle) լրագրող Բեն Նայթի վերջին հաղորդման մասին՝ Գերմանիայի Ռեյխի կողմից օսմանյան թուրքական զորքերին տրամադրված զենքի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանության իրականացման համար:

Համաձայն «Դոյչե վելե»-ի՝ ««Մաուզեր»-ը, որը Գերմանիայի հրաձգային զենքերի հիմնական արտադրողն էր երկու համաշխարհային պատերազմներում, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք օգտագործվել են Ցեղասպանության մեջ՝ գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ: Բացի այդ, մեջբերելով Global Net-ի «Դադարեցրեք զենքի առևտուրը» հոդվածից, «Դոյչե վելե»-ն հայտարարել է, որ «թուրքական բանակը նաև հագեցած էր Էսսենում գտնվող «Կրուպ» (Krupp) ընկերության արտադրած հարյուրավոր թնդանոթներով, որոնք Թուրքան օգտագործել է Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկների դեմ 1915 թվականին»:

Global Net-ի հոդվածի հեղինակ Վոլֆգանգ Լենդգրեբերը գրել է, որ ««Մաուզերը» իրոք հրացանի մենաշնորհ ուներ Օսմանյան կայսրության համար»:

«Դոյչե վելե»-ն բացահայտել է, որ «հոդվածում առաջին գերմանական զեկույցներից շատերը վերցված են մայոր կոմս Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից, որը 1915 թ. հոկտեմբերին գտնվում էր հարավարևելյան թուրքական Ուրֆա քաղաքում: Ուրֆան զգալի թվով հայերի բնօրրանն էր, որոնք բարիկադներ էին ստեղծել իրենց տներում ընդդեմ թուրքական հետևակի: Վոլֆսկեհլը ծառայում էր որպես Օսմանյան կայսրության 4-րդ բանակի հրամանատարի տեղակալ Ֆախրի Փաշայի շտաբի պետ և կոչված էր այն ամրապնդելու համար»:

Մայոր Վոլֆսկեհլն իր կնոջը գրած նամակում անամոթաբար պարծեցել է գերմանական զորքերի կողմից Ուրֆայում հայերի սպանություններով. «Նրանք [հայերը] զբաղեցրել էին եկեղեցուց հարավ գտնվող բազմաթիվ տներ: Երբ մեր հրետանին հարվածեց տներին, ներսում գտնվող շատ մարդիկ և մյուսները փորձեցին պատսպարվել եկեղեցում: Սակայն... նրանք ստիպված էին եկեղեցին շրջանցել եկեղեցու բակով: Մեր հետևակը բակի ձախ կողմից արդեն հասել էր տներին և սպանեց եկեղեցու բակով փախչող մարդկանց: Ընդհանուր առմամբ, հետևակը, որն օգտագործեցի հիմնական հարձակման ժամանակ... լավագույնս արդարացրեց իրեն հոյակապ կերպով»:

Լենդգրեբերը նաև տեղեկացրել է, որ «մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները՝ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես օգտագործել դրանք, գերմանացի սպաները նաև գաղափարական հիմքեր էին դնում» Հայոց ցեղասպանության համար:

Գերմանական ռազմածովային կցորդ, գերմանա-թուրքական սպայական կորպուսի անդամ և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի մտերիմ Հանս Հյումենը գրել է. «Հայերը, ռուսների հետ ունեցած իրենց դավադրության պատճառով, պետք է քիչ թե շատ ոչնչացվեն: Դա դժվար է, բայց օգտակար»:

Բացի այդ, Լենդգրեբերը իր զեկույցում գրել է «պրուսական գեներալ-մայոր Կոլմար Ֆրիհեր վոն դեր Գոլցի մասին, որը 1883-ին օսմանյան պալատի համար կարևոր ռազմական խորհրդական էր դարձել և ինքն իրեն որպես լոբբիստ էր տեսնում գերմանական ռազմական արդյունաբերության համար և աջակցում էր թե «Մաուզեր», թե «Կրուպ» ընկերություններին՝ թուրքական  գնումներն ապահովելու իրենց ջանքերում: (Մի անգամ նա պարծեցել է իր օրագրում. «Կարող եմ պնդել, որ առանց ինձ, [թուրքական] բանակի վերազինումը գերմանական մոդելներով տեղի չէր ունենա»): Գոլցը «օգնեց համոզել Սուլթանին՝ փորձել և մեկընդմիշտ վերջ դնել հայկական հարցին...»:

Վերոնշյալ մեջբերումները հաստատում են Բունդեսթագի 2016 թ. բանաձևով ընդունումը, որ  Գերմանիան մեղսակից է Հայոց ցեղասպանությանը և 2015 թ. Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի կողմից Գերմանիայի «համատեղ պատասխանատվության» ճանաչումը Հայոց ցեղասպանության համար: Գերմանիայի կանցլեր Մերկելը, շատ լավ տեղեկացված լինելով այս փաստերի մասին, պետք է Հայոց ցեղասպանությունը անվաներ իր իսկական անունով՝ Ցեղասպանություն...


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}