Մարգարիտա Գասպարյանը պարտվեց մեկնարկում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել հաղթահարել ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին շրջանի արգելքը: Մեկնարկային խաղում Գասպարյանը 6:7, 3:6 հաշվով զիջել է գերմանուհի Անժելիկ Կերբերին: Հանդիպումը տևել է 1 ժամ, 44 րոպե:
Սա պաշտոնական խաղերում թենիսիստուհիների առաջին մրցավեճն էր, նախկինում նրանք չէին հանդիպել: US Օpen-ի երկրորդ շրջանում Կերբերն ուժերը կչափի Շվեդիայի ներկայացուցիչ Յոհաննա Լարսոնի հետ, ով, իր հերթին, պարտության է մատնել ֆրանսուհի Ալիզա Կորնեին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան