Բրիտանացիներին դուր չի եկել Մեյի պարը աֆրիկացիների հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Հարավային Աֆրիկա այցի ժամանակ սկսել է պարել իր հետ հանդիպման եկած դպրոցականների հետ։ Տեսանյութը հրապարակվել է Sky News-ում։
Լենտա.ռու-ն գրում է, որ մի քանի օգտատերեր քաղաքական գործչի շարժումները թվացել են անհարմար և անտեղին։ Օգտատերերից մեկը Թվիթերում գրել է. «Այո, Թերեզա Մեյը պարող ապուշի էր նման»։
Մեկ ուրիշը վարչապետի պարը համեմատել էր նրա հետ, թե ինչպես նա ղեկավարում է երկիրը, որոշները նշել են, որ նրա շարժումները փչացած ռոբոտի շարժումների են նման։
Եղել են նաև մարդիկ, ովքեր աջակցել են կառավարության ղեկավարին՝ նշելով, որ նա ուղղակի փորձել է մի քիչ ուրախանալ։