Քաղաքական 19:57 29/08/2018 Հայաստան

«Միքայել Մանուկյանին զրպարտում են». ՀՅԴ

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը պարզաբանում է տարածել, այսօր մամուլում ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանին վերաբերող հրապարակման հետ կապված.

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Այսօր որոշ կայքերի «Մամուլի տեսություն» բաժնում իբրև «Ժամանակ» թերթի նյութ, հրապարկվել է ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանին վերաբերող մի հոդվածից հատված, որն իրականության հետ աղերս չունի։ Առ այդ, հարկ ենք համարում պարզաբանել։

1in.am կայքում, օգոստոսի 28-ին, ժամը 18։04 հրապարակվել է Սոնա Հարությունյանի ստորագրությամբ մի հոդված՝ https://www.1in.am/2414873.html, ուր ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ են հրապարկվել և գնահատականներ են տրվել ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանի հասցեին։

Սույնով ներկայացնում ենք կեղծ տեղեկությունների անհիմն լինելու փաստարկները:

1. Լրագրողը գրում է՝ «Ուշագրավ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի…»։ Մարդուն քրեական անցյալի համար կարող են մեղադրել, եթե այդ հանցանքն ապացուցված է դատարանի որոշմամբ և որը չի կորցրել վաղեմության ժամկետը։ Քրեական գործն անգամ դատարան չուղարկված, նույն նախաքննական մարմնի գործը կարճվել է: Միքայել Մանուկյանը, քաղաքական պատճառներով 12 ամիս, կեղծ մեղադրանքով անազատության մեջ գտնվելով, արդարացվել է, ինչպես նրա հետ անազատության մեջ գտնված իր բոլոր չորս ընկերները:

2. Լրագրողը գրում է՝ «սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան»։ ՍՈՒՏ է այս տեղեկությունը։ Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը, հեռուստատեսությամբ նրա լուսանկարը ցույց տալը այդ օրերին էլ, շատերի համոզմամբ, ուներ քաղաքական ենթատեքստ և տեղավորվում էր օրվա իշխանության՝  ՀՅԴ նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման տրամաբանության մեջ։ Այդ իսկ պատճառով, Միքայել Մանուկյանը ներկայացավ ԱԱԾ՝ նախապես տեղյակ պահելով այդ օրերին գործող մի քանի լրատվամիջոցների։ ԱԱԾ մուտքի մոտ, բազում քաղաքացիների և լրագրողների ընկերակցությամբ, իբր ողջ Հայաստանով փնտրվող «կասկածյալ» Միքայել Մանուկյանը, մի շարք լրագրողների և ԱԺ պատգամավորների ներկայությամբ, ստիպված էր շուրջ 40 րոպե կանգնել ու սպասել ԱԱԾ գլխավոր մուտքի դիմաց։ Պարզապես քննիչները խառնվել էին և իրենց սցենարը տապալվել էր. Միքայել Մանուկյանն իր ոտքով էր եկել նախաքննական մարմին։

3. Միքայել Մանուկյանին և ընկերներին ուղղված մեղադրանքներն այնքան հիմնազուրկ էին, որ անգամ քննության համար ձևավորված աշխատանքային խմբի առաջին ղեկավարը հրաժարվեց գործը քննել, ինչից հետո այն փոխանցվեց ոչ անհայտ, հետագայում ԱԱԾ պետ դարձած Կարլոս Պետրոսյանին։ (առնվազն լրագրողը նրա հետ կարող էր զրուցել, որի ՀՅԴ նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական վերաբերմունքը բոլորին է հայտնի)։

4. Այդ ժամանակ ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված առավելագույն կալանքի ժամկետ սահմանված  9 ամիսների ընթացքում, նախաքննական մարմինը չկարողացավ  գտնել որևէ փաստ։ Ժամանակ շահելու համար, այդ օրվա քաղաքական իշխանությունը գնաց աննախադեպ քայլի. մի քանի օրվա ընթացքում, հապճեպ Ազգային Ժողովի քվեարկությամբ փոխվեց ՀՀ քերադատավարական օրենսգիրքը, և նախնական կալանքի ժամկետը դարձրեցին 12 ամիս, որպեսզի վերևից իջեցված քաղաքական պատվերը քրեորեն հիմնավորեն և Միքայել Մանուկյանին հայտարարեն Համբարձում Գալստյանի սպանության մեղավոր։ Սակայն հաջորդ երեք ամիսների անարդյունք աշխատանքից հետո, նախաքննական մարմինն ու քաղաքական իշխանությունը ստիպված էին ընդունել իրենց ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։

5. Լրագրողը գրում է «…Ըստ շրջանառվող լուրերի՝ այլևս քաղաքապետի լիազորություններ չունեցող Գալստյանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել»։ Նախ, ՀՅԴ-ն երբեք չի ունեցել տնտեսական հետաքրքրություններ։ Միաժամանակ, լրագրողի տարիքը թերևս թույլ չի տալիս, որ հիշի ինչ լուրեր էին այդ օրերին շրջանառվում, ու օդից վերցրել է կեղծ մեղադրանք ՀՅԴ տնտեսական շահերի մասին։ Այնինչ այդ օրերին բոլորը  գիտեին, մամուլը գրում էր, թե Համբարձում Գալստյանը ինչ խոր հակասություններ ուներ իր անդամակցած ՀՀՇ վերնախավի որոշ անդամների հետ։

6. Լրագրողը, խախտելով անմեղության կանխավարկածը, լրագրողական էթիկայի նորմերը, առանց երկու կողմերի կարծիքը լսելու, դիմել է միայն Միքայել Մանուկյանի դեմ սարքված քրեական գործի գլխավոր «ճարտարապետներից մեկին»՝ այդ ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ, այդ օրերի ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանի մերձավոր ազգական, ոստիկանության համակարգից, նոր ԱԱԾ տեղափոխված և իր ոչ պրոֆեսիոնալիզմով հայտնի Գուրգեն Եղիազարյանի օգնությանը։

7. Գուրգեն Եղիազարյանը ՍՏՈՒՄ է, ասելով, որ «…Իսկ Միքայել Մանուկյանին ես եմ բռնել հետախուզում հայտարարելուց հետո...»: Վերոշարադրյալում նշել ենք, որ Միքայել Մանուկյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:

8. Գուրգեեն Եղիազարյանը շինծու գործն արդարացնելու համար հղում է անում Համբարձում Գալստյանի եղբոր վկայությանը, թե իբր «Գալստյանի եղբայրն էր ասել, որ Մանուկյանն է եղել...»: Եղիազարյանը ՍՏՈՒՄ է, քանի որ Համբարձում Գալստյանի եղբոր և Միքայել Մանուկյանի առերեսման ժամանակ, առաջինը լոկ արդեն հետախուզում հայտարարելու հաղորդագրությունում ցուցադրված լուսանկարով է նմանեցրել Մանուկյանին, բայց հաստատապես չի կարողացել պնդել։ Ինչն էլ հիմք է դարձել, որ հակառակ քաղաքական պատվերին, նախաքննական մարմինն անգամ չհամարձակվի այդ վկայությունը մեղադրանքի հիմքում դնել։

9. Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի մասնագիտական ունակություններին, մենք չէ, որ պետք է դատողություն անենք։ Դրա մասին պարբերաբար լավագույնս բարձրաձայնել են ԱԱԾ պաշտոնյաները, երբ անգամ նրան սվիններով են ընդունել իր պաշտոնավարման օրերին, ինքն էլ կես տարվա պաշտոնավարումից հետո ստիպված էր հեռանալ այդ համակարգից։ Եթե կարիք լինի, կարող ենք պարոն Եղազարյանի հիշողությունը թարմացնել. Օրինակ՝ մեկ այլ քրեական գործով այնքան ոչ մասնագիտորեն էր կեղծել մի խնդրահարույց փաստաթուղթ, որ պարզապես պաշտոնազրկման էր արժանացել՝ ոչ որակյալ կեղծման համար։
Ինչ  վերաբերում է 1in.am կայքի ազնվությանն ու անաչառությանը։ Այն, որ հստակ է արժանավոր թեկնածուներից մեկին սևացնելու միտումը, վկայում են թեկուզ հոդվածը պատրաստելուց նրա կարծիքը չլսելը և հակառակ խոսքի հնարավորություն չտալը։ Նյութն առավել շատ տարածում գտնելու համար, կայքը «հետաքրքրական» քայլի է դիմել։ Հոդվածը կայքում տեղադրվել է օգոստոսի 28-ի երեկոյան  18։04-ին՝  https://www.1in.am/2414873.html, ապա առավոտյան հրապարակվել նույն կայքի տպագիր «Ժամանակ» թերթում, ապա տպագրումից հետո, իր իսկ հրապարակած հոդվածը  1in.am կայքը, օգոստոսի 29-ին, 08։16-ին, «ՀՅԴ քրեական թեկնածուն. Միքայել Մանուկյանը մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության համար. «Ժամանակ»» վերնագրով կրկին հրապարակել է կայքում՝ https://www.1in.am/2415113.html։
Առաջին անգամ չէ, որ այս կայքն իր ոչ օբյեկտիվ, ոչ մասնագիտական, կեղծ ու ապատեղեկատվություն պարունակող հոդվածներով ու լուրերով հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։

Պարբերաբար ՀՅԴաշնակցության կառույցը ևս հայտնվել է 1in.am կայքի թիրախում, հիմնազուրկ հրապարակումներով։ Ամեն անգամ, ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքի մտասևեռումով, անուշադրության ենք մատնել այդ հրապակումները։ Մենք օգտվելու ենք ՀՀ օրենսդրությամբ մեզ տրված բոլոր միջոցներից, մեր կազմակերպության, մեր ընկերների հեղինակությունն ու պատիվը պաշտպանելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}