Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան և Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի ժամկետներին վերաբերող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Վրաստանի կառավարության որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած մտահոգությունը, ըստ որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան:
ՀՀ ԱԺ փոխնախագահը վրացի գործընկերոջը փոխանցել է հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի: «Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է հարցը քննարկել վրացի խորհրդարանականների և կառավարության ներկայացուցիչների հետ: Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան