Բնակարանաշինություն Թաթուլ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ նոր՝ վարդագույն տուֆով պատված կառույցն, այժմ բացարձակ նման չէ հին տանը. արդեն մի քանի ամիս, ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, գիշեր-ցերեկ շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Նա հասցրել է ոչ միայն ամրացնել ու հաստացնել բարակ պատերը, այլև նոր հարմարություններ ստեղծել:
«Չեք կարող պատկերացնել, թե ինչ երջանկություն է, երբ գիշերը հոգնությունից չես կարողանում քնել և չես էլ ուզում քնել. օր առաջ ցանկանում ես ավարտել շինարարությունը, որի մասին տարիներով երազել ես: Մուրճի ամեն հարվածի հետ մեծանում է նաև ապագայի նկատմամբ հույսն ու հավատը: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վոլոդյան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը միացել են ընտանիքին՝ հատակի բետոնացման աշխատանքներն իրականացնելու համար: Կողմերի աջակցության արդյունքում, Մկրտչյանների տունը նոր ու ամուր տեսք կունենա:
«Ավելի քան տասը տարի, մեր գործընկերների հետ ձգտել ենք տանիք ստեղծել դրա անհրաժեշտությունն ունեցող շատ ընտանիքների համար, քանի որ ամուր տանիքը նաև ամուր ընտանիքի խորհրդանիշ է: Հուսով եմ, որ շինարարական հրապարակում կամավորների դրսևորած նվիրումն ու ջանասիրությունը դրական լիցքեր են փոխանցելու և՛ իրենց, և՛ այս տանն ապրողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արդեն տասը տարի աշխատում ենք տան խնդիր ունեցող ընտանիքների հետ: Հասցրել ենք արձանագրել, որ ընտանքիների համար առավել կարևորը ոչ թե կոնկրետ իրականացվող շինարարությունն է, այլ այն հույսն ու դրական լիցքերը, որը նրանք ստանում են ծրագրի շնորհիվ: Կարևոր է այն, որ աջակցություն ստացող ընտանիքը հավատում է սեփական ուժերին, լուծումներ է գտնում և արժանապատիվ օգնություն ստանալով՝ պատրաստակամություն դրսևորում տան խնդիր ունեցող այլ ընտանիքներին աջակցության հարցում: Դա շատ արժեքավոր է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ամանորյա նվեր են մատուցել 42 ընտանիքի
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել 20 ընտանիք
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Գեղարքունիքի մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
- Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը
- Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»-ի օգնությամբ բնակարանամուտ են տոնել նաև Լոռու մարզում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին