Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։
Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։
Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների
Սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արվում է, որ ցորենի ներկրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն. Արմեն Փամբուխչյան
- Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
- Եթե Վրաստանի որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին