Այսօր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է
Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը, երբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքական ուժերը պետք է փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նախընտրական քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 10-ից, կավարտվի սեպտեմբերի 21-ին։
Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության՝ ԿԸՀ-ին ներկայացված ցուցակների՝ Երևան քաղաքի ընտրողների թիվն այս տարի կազմում է 853 հազար 390 մարդ, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ թիվը 841 հազար 973 էր։
Նշենք, որ Երևանի ավագանին կազմված է 65 անդամներից:
Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրություն մինչ այս պահը հայտնել են հետևյալ քաղաքական ուժերը՝ ցուցակը գլխավորող հետևյալ թեկնածուներով
ԲՀԿ՝ Նաիրա Զոհրաբյան
ՀՅԴ՝ Միքայել Մանուկյան
Լույս դաշինք («Լուսավոր հայաստան» և «Հանարապետություն» կուսակցություններ)՝ Արտակ
Զեյնալյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Հայկ Մարության
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» կուսակցություն՝ Րաֆֆի Հովհաննիսյան
«Երևանի հանրություն» նախաձեռնություն՝ Անահիտ Թարխանյան
«Ժողովրդավարական ուղի»՝ Մանուել Գասպարյան
Ռեֆորմիստների կուսակցություն՝ Արտակ Ավետյան
ՀՀՇ՝ Արարատ Զուրաբյան։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ Գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
- Ազատ Դեմոկրատները չեն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իրավունքների պաշտպանության նպատակով
- ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
- «Ժառանգությունը» Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին
- Քաղաքապետի ՀՅԴ հավանական թեկնածուներից մեկը ԱԺ խմբակցության անդամ է. Արսեն Համբարձումյան
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Հեղինե Բիշարյան
- «Իրատես». Արարատ Զուրաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին