«Ժամանակ». Ինչո՞ւ Արարատ Զուրաբյանն այդպես էլ չառաջադրվեց
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նախկինում հայտարարում էր, որ առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու և կհաղթի բոլորին, այդպես էլ չառաջադրվեց՝ հավանաբար, ավելի իրատեսորեն գնահատելով իր հնարավորությունները:
Զուրաբյանը բողոքել է, որ նախկինում ինքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու որոշել, թե ում թեկնածությունը պաշտպանեն, ում օգնեն՝ իրեն, թե ԲՀԿ պաշտոնական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, սակայն ի վերջո հասկացել է, որ ԲՀԿ ամբողջ ռեսուրսն աշխատելու է Զոհրաբյանի համար, իսկ այդ պայմաններում ինքը խայտառակ արդյունք է արձանագրելու, ինչից խուսափելու լավագույն ձևը չառաջադրվելն էր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները