Գերմանիայում կվերականգնեն Բեռլինյան պատի մի հատվածը
Գերմանիայում կվերականգնեն Բեռլինյան պատի մի հատվածը, որը 1961- 1989 թվականերին ամբողջությամբ բաժանում էր Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նշվում է, որ մի խումբ արվեստագետներ արվեստի ծրագրի շրջանակում կվերականգնեն հայտնի պատի մի հատվածը: Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին և կտևի չորս շաբաթ:
Ըստ աղբյուրի, արվեստի կենտրոնի մուտքն արժենալու է 15 եվրո։ Այցելուներն այստեղ պետք է հանձնեն իրենց հեռախոսները ու դրա փոխարենը ստանան հատուկ սմարթֆոներ՝ անհատական զբոսուղիների քարտեզով: Բացի այդ, կենտրոնում նրանք կարող են վավերագրական ֆիլմեր դիտել, ինչպես նաև այցելել ցուցահանդեսներ և համերգներ:
Ծրագրի հեղինակների խոսքով՝ իրենք ցանկանում են, որ այցելուները տեղափոխվեն այլ երկիր ու հասկանան, թե ինչ է նշանակում կորցնել ազատության զգացումը։