Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին
Թուքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ 9 հարց է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Կուսակցության համագումարի ժամանակ Քըլըչդարօղլուն հնչեցրել է այդ հարցերը՝ կուսակցիցներին խնդրելով դրանք տարածել ամենուր:
Ընդդիմության առաջնորդը, ակնարկելով բազմաթիվ հարցերում «արտաքին ուժերին» մեղադրելու Էրդողանի սովորությունը, բոլոր հարցերի մեջ նկարագրել է Էրդողանի քայլերը կամ խոսքերը, ապա հարցրել, թե արդյոք դրանց հեղինակը «արտաքին ուժերն» են:
Հարցերը` ստորև.
1. Դրսի ուժե՞րն են ասել, որ գյուղատնտեսությունը քայքայես, գյուղացուն պարտքերի մեջ թաղես, բոլոր գյուղատնտեսական ապրանքները՝ խոտից մինչև ոսպ, կենդանիներից մինչև մսամթերք ներմուծես:
2. Դրսի ուժե՞րն են ասել, որ քո կողմնակիցների համար Թուրքիայի ամենամեծ տենդերները դոլարով իրականացնես, որ ամեն անգամ դոլարի արժևորվելուց ավելի շատ շահույթ ստանան:
3. Դրսի ուժե՞րն են ասել, որ տենդերները դոլարով անցկացնելուց հետո հիմա էլ կողմնակիցներիդ դոլարով շահույթ ստանալու երաշխիքներ տաս:
4. Տենդերներն էլ դոլարով տվեցիր կողմնակիցներիդ, շատ լավ, դրսի ուժե՞րն են ասել, որ նրանց 123մլրդ դոլար պայմանագրային արժեք ունեցող նախագծերի արտաքին պարտքի համար պետությանը երաշխավոր դարձնես:
5. Արդյո՞ք դրսի ուժերն են ասել. «Տարադրամից շահույթ չունեցող ընկերություններին տարադրամով պարտք վերցնելու հնարավորություն տվեք»:
6. Արդյո՞ք դրսի ուժերն են Մուստաֆա Քեմալի Թուրքիան հանձնել Լոնդոնի մի բուռ վաշխառուների ձեռքը:
7. Արդյո՞ք դրսի ուժերն են ասել, որ Կենտրոնական բանկի գործառույթներին խառնվես, վերջ դնես անկախ կառույցների անկախությանը, ամեն ինչ դու որոշես:
8. Իրավացիորեն ասում էիր, որ պարտք վերցնողը հրաման կստանա: Կարո՞ղ ես բացահայտել այն դրսի ուժերին, որոնցից երկիրն այս վիճակին հասցնելու հրաման ես ստացել:
9. Այս իրավիճակում արդեն Լոնդոնի վաշխառուները չեն բավարարվում եղած տոկոսադրույքով, քեզ էլ չեն վստահում և այդ պատճառով պարտք չեն տալիս: Այժմ Կատարի դուռն ես բախում ու խնդրում, որ պարտքով փող տա: Նոր հրամանները Կատարի՞ց ես ստանալու:
Աղբյուր` NTV
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին