Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
81 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է երգչի կնոջ օգնականը։
Երգչի հուղարկավորության օրը և վայրը կհայտարարվի ավելի ուշ։
Հուլիսի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ օնկոլոգիական հիվանդության դեմ պայքարող Կոբզոնն արդեն մեկ շաբաթ է գտնվում է հիվանդանոցում։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նա կոմայի մեջ է, թեև քույրը հերքել էր տեղեկատվությունը՝ նշելով, որ Կոբզոնը պլանավորված բուժման փուլն է անում։
Ռուսաստանի և խորհրդային էստրադայի աստղ, պետական գործիչ Իոսիֆ Կոբզոնը ծնվել է 1937թ. սեպտեմբերի 11 –ին։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում էր 1984 թվականից։ Բազմիցս համերգներ է տվել Երևանում։ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։
Կոբզոնի երգացանկում ընդգրկված է 3000 երգ։ Բացի էստրադայից, նա ակտիվ քաղաքական, հասարակական, բարեգործական գործունեություն էր ծավալում։
Հարակից հրապարակումներ`
- Կոբզոնը դուրս է գրվել հիվանդանոցից
- Կոբզոնի քույրը հերքել է լուրերը, թե եղբայրը կոմայի մեջ է
- Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է
- Իոսիֆ Կոբզոնի վիճակը կայուն ծանր է
- Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
- Ռոզենբաումը արձագանքել է քաղցկեղի մասին Կոբզոնի հայտարարությանը
- Կոբզոնը խոսել է իր հոսպիտալացման մասին
- Կոբզոնին հոսպիտալացնելու մասին լուրերը հերքվել են
- Կոբզոնին հանել են Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդից
- Կոբզոնը՝ Պուտինից ստացած նվերի մասին
- Իոսֆիվ Կոբզոնը «Դվին» հյուրանոցի հետ որևէ կապ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին