ՌԴ-ն արևմտյան գործընկներին կոչ է արել Իդլիբում «կրակի հետ չխաղալ. Լավրով
Ռուսաստանն արևմտյան գործընկներին կոչ է արել Իդլիբում «կրակի հետ չխաղալ», որտեղ ՊՆ-ի տվյալներով, քիմիական զենքի գործադրմամբ սադրանք է պատրաստվում։ Այս մասին, «ՌՏ»-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեր արևմտյան գործընկերներին հստակ և խստորեն նախազգուշացրել ենք, որ նրանք կրակի հետ չխաղան»,- հայտարարել է նա։
Սերգեյ Լավրովը նշել է, որ Սիրիայում ջանքեր են գործադրվում՝ սադրիչների միջոցով բարդացնելու երկրում առկա իրավիճակի կարգավորումը։
Ավելի վաղ Լավրովը անընդունելի էր համարել Սիրիայում ահաբեկիչների կողմից ապառազմականացված գոտիների օգտագործումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան