ԿՀԻԿ. Ինչպես կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցներին
Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից հայտնում են, որ համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները`
որքան սոցիալական վճար է կատարել անձը իր եկամտից,
որքան է պետությունը հատկացրել նրա օգտին պետական բյուջեից,
որքան է կազմել կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը, և արդյունքում որքանով են ավելացել կենսաթոշակային խնայողությունները,
ընդամենը որքան գումար կա տվյալ պահին կենսաթոշակային հաշվին,
որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարիչը,
այլ տեղեկություններ:
Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել առցանց` ցանկացած ժամանակ, Ձեզ հարմար վայրից` մուտք գործելով կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:
Եթե չունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հաշվի օպերատորներին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Այս պահին հաշվի օպերատորներն են Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը:
Կուտակած գումարի մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև բանկոմատների միջոցով: Օգտագործելով Ձեր բանկային քարտը` «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրեք «Կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը, և բանկոմատը Ձեզ կտրամադրի ամփոփ քաղվածք, որտեղ կտեսնեք, թե տվյալ պահին որքան գումար ունեք անհատական կենսաթոշակային հաշվին, որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը, ինչպես նաև` հաշվով կատարված վերջին տասը գործարքները:
Կենսաթոշակային հաշվին հետևելու եղանակների, ինչպես նաև հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 011 50 18 09 կամ նամակ ուղղել հետևյալ էջի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- ԿՀԻԿ. Կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու համար անհրաժեշտ կլինի եզրակացություն
- ԿՀԻԿ. Ինչ կկորցնեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին չեք միանում կամավոր
- ԿՀԻԿ. Ինչպես են պաշտպանված մասնակիցների կուտակային կենսաթոշակային միջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի