Մերլին Մոնրոյի զգեստը վաճառվելու է
Ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհ Մերլին Մոնրոյի զգեստը վաճառվելու է աճուրդում։ Նախքան դերասանուհու անձնական իրերի և լուսանկարների վաճառքը, դրանք ներկայացված են ցուցահանդեսում, որը բացվել է օգոստոսի 18-ին Բևեռլի-Հիլզում։ Եվրանյուզի հաղորդմամբ, աճուրդը նախատեսված է հոկտեմբերի վերջին։ Վաճառքն իրականացելու է «Profiles in History» աճուրդային տունը։
Աճուրդում ներկայացվելու է Մոնրոյի հայտնի զգեստներից մեկը, որով նա նկարահանել է «Յոթերորդ տարվա քոր» (1955 թ.) ֆիլմում և այդ զգեստով ունի հայտնի լուսանկար։
Աճուրդում նաև ներկայացվելու են դերասանուհու մանկական նկարները և 15 կոստյում, որոնցով նա հանդես է եկել տարբեր կինոնկարներում։