«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը: Միևնույն ժամանակ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու:
Միաժամանակ, ՊԵԿ–ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների և ձևակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով:
ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարակից հրապարակումներ`
- «Նորֆոլկ»-ի դեմ հարուցված քրգործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի. Դավիթ Անանյան
- Իրավական տեսակետից դեռ գնահատական չկա. ֆինանսների նախարարը՝ «Նորֆոլկի» մասին
- «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ նախագահ
- «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց մեղքը
- Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն