Սաուդյան Արաբիայում կանանց վստահել են ինքնաթիռի ղեկը
Սաուդյան Արաբիայում կանայք իրավունք են ստացել ինքնաթիռ վարել։ Երկրի պատմության մեջ քաղաքացիական ավիացիայի օդաչուի առաջին արտոնագրերը ստացել են հինգ աղջիկ։
Վեստի.ռու-ն գրում է, որ այսուհետ նրանք իրավունք ունեն պաշտոնապես ընդունվել աշխատանքի տեղական ավիաընկերություններ, այդ թվում նաև ինքնաթիռի կապիտանի պաշտոնում։
Մինչև վերջերս Սաուդյան Արաբիան համարվում էր ամենապահպանողական երկրներից մեկը կանանց նկատմամբ։ Բայց այս տարի նրանց թույլատրվել է ծառայել բանակում, մեքենա վարել և նույնիսկ տղամարդու ուղեկցությամբ գնալ ֆուտբոլ դիտելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան