ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանցիները սկսել են նոր անձնագրեր ձեռք բերել
ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանցիները սկսել են նոր անձնագրեր ձեռք բերել։ Նրանք մեծ գումարներ են ծախսում, որպեսզի կաշառքի միջոցով հարևան երկրներում անձնագրեր գնեն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Fox News-ին։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, իրանցիներն արդեն իսկ մի քանի երկրներից սկսել են անձնագրեր ստանալ։ Իրանցիներին այդ գործում օգնում է կառավարությունը, և դա այնքան նկատելի է, որ գումարի օգնությամբ նոր անձնագրերի ստացումը դարձել է աճող խնդիր։
Նման միջոցներից, հիմնականում, օգտվում են գործարարները, որոնք ցանկանում են շրջանցել ամերկյան տնտեսական պատժամիջոցները և Արևմուտքի հետ շարունակել բիզնես վարել։