Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում
«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատանքն անցած 10-11 ամիսներին աննախադեպ ակտիվ էր։ 11 ամսում իրականացրել ենք յոթ խոշոր ծրագիր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը։
Նրա խոսքով, ստեղծագործական իմաստով խիստ բավարարված են, հոգնելու իրավունք չունեն, քանի որ մի ամբողջ ամիս սպասվում է բավականին ինտենսիվ աշխատանք։ Կ. Սարգսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին 6 ներկայացումով հանդես են գալու Դուբայում, երկու ներկայացումով և մեկ համերգով՝ Քուվեյթում։
«Ամբողջ սեպտեմբերը զբաղված պետք է լինենք։ Վերադառնալուց հետո մասնակցելու ենք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներին։ Հոկտեմբերի 6-ին, 8-ին, 10-ին ներկայացնելու ենք առաջին անգամ մեր խաղացանկում Մասնեի «Մանոն» օպերան։
Բավականին դժվար օպերա է, բայց շատ գեղեցիկ բեմադրություն է, որը Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրությունն է, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տեղափոխել է մեզ մոտ»,- ասաց Կ. Սարգսյանը։
Հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի գնահատմամբ, օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբն անհավատալի էներգիայով են կատարում իրենց աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր օպերան վերջին 25 տարիների ընթացքում տակնուվրա կյանք է ապրել. Բաբազյան
- Պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին