Մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ
«Նման ընթացակարգ գոյություն չունի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պիտի հանվի նախաքննության գաղտնիքը, որպեսզի Մարտի 1-ի գործով ամբողջ գործընթացը լինի թափանցիկ:
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս, և ինչ կլինի, եթե այդ ամբողջը գաղտնազերծվի:
«Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- ասաց ՀՔԾ պետը՝ հավելելով, որ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է, ուստի նման պահանջներ ներկայացնելը իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա հրապարակային է այն չափով, որքանով փաստաթուղթը տրամադրող Պաշտպանության նախարարությունը հարմար է գտել գաղտնազերծել. «Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է: Բոլոր հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, դրանք բոլորը հանրությանը հայտնի են դարձել»:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է՝ ինքն իր սահմանադրական կարգը ինչպես կարո՞ղ տապալել, ՀՔԾ պետն ասաց, որ նա իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, ինչը ճիշտ չէ:
Հարցին՝ երկրորդ նախագահն ազատության մեջ գտնվելով՝ որևէ ներգործություն ունեցե՞լ է նախաքննության ընթացքի վրա, Սասուն Խաչատրյանմ չմեկնաբանեց:
Անդրադառնալով նաև երկրորդ նախագահի այն հակափաստարկին, թե գործը «Մարտի 1-ի» 10 զոհերի բացահայտման հետ կապ չունի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման մասին քրգործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրգործին, մեկ միասնական վարույթ է։ Ես չեմ լսել այդ ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ և արդյունավետ չէ, որ բացահայտենք դա, ես ասում եմ՝ ամեն ինչ արվում է և արվելու է: Ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարող անձանց մասով բացահայտվելու է»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե բացի 0038 հրամանից, այլ փաստաթղթեր կա՞ն ՀՔԾ տրամադրության տակ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չենք հրապարակայնացնելու»:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է ամբողջ ծավալով, ՀՔԾ պետը նշեց, որ ինքն այն պաշտոնատար անձը չէ, որ կմեկնաբանի վարչապետի հայտարարությունները:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
- Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը
- Կասկածներ ունենք, որ Մարտի 1-ի գործով կան այլ փաստաթղթեր ևս. ՀՔԾ պետ
- ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի ներգրավվածության մասին
- Վարկած կա, որ մարտի 1-2-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքերով են կրակել. ԱԱԾ տնօրեն
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ
- Ռոբերտ Քոչարյան. Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
- ՀՔԾ-ն Մարտի 1-ը բացահայտելու քաղաքական կամք ունի. Սասուն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան