Օպերայի և բալետի թատրոնում կան մեծ խնդիրներ. Տնօրեն
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բյուջեն չի բավարարում շենքի կապիտալ վերանորոգման համար։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։
«Թատրոնում կան մեծ խնդիրներ։ Տանիքից կաթում է, գումար չկա վերանորոգելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեմն մարդիկ իրենք են իրենց գրպանից ծախսեր անում:
Կ. Օրբելյանը ցանկանում է ստեղծել ևս մեկ նվագախումբ, որպեսզի կարողանան ավելի շատ աշխատել:
«Մեկ նվագախումբը չի կարող այսօր նվագել «Աիդա», վաղը՝ «Սպարտակ», մյուս օրը՝ մեկ ուրիշ ներկայացում»,- հավելեց նա։