Մեկնարկում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը
Իտալական Լիդո կղզում այսօր բացվելու է Վենետիկի 75-րդ փառատոնը։ Հիմնական մրցութային ծրագրում ներկայացված է 21 ֆիլմ։ Միջազգային փառատոնի ժյուրին գլխավորում է մեքսիկացի ռեժիսոր Գիլմերո դել Տորոն։
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Դեմիեն Շազելլի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմով։ Ֆիլմն պատմում է դեպի Լուսին առաջին թռիչքի մասին, նաև այն մասին, թե ինչ գնով է տիեզերագնաց Նիլ Ամսթրոնգն արել այդ քայլը։
Վեստի.ռու-ն գրում է, որ կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում