Չկան հայ-իրանական համատեղ ծրագրեր, որոնք խնդիրներ կառաջացնեն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ. իրանագետ
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իր երկիրը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի Իրանի ազգային շահերին։ Նա նշել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն ներկա փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են ցանկացած մակարդակով:
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարևան երկրի՝ միջուկային գործարքից դուրս գալու քայլը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա՝ հնարավոր պատժամիջոցների ազդեցության առումով, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։
Վերջինս նշեց, որ անգամ միջուկայնի համաձայնության կայացումից հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցները, մեծ հաշվով, չեն վերացվել։
«Դրանք ամբողջ ծավալով չէին հանվել, որոշ մասով մշտապես եղել են։ Պատժամիջոցները սահմանումը կամ չեղարկումը ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել է պետք։ Այնպես չէ, որ մենք լուրջ ծրագրեր էինք սկսել, և պաժամիջոցներից հետո դրանք կասեցվել են։ Չեմ կարծում, որ պատժամիջոցները բացասաբար են ազդելու ընդհանուր ֆոնի վրա։ Մեծ հաշվով, որևէ խնդիր չի կարող առաջանալ։
Երբ մենք ունենանք հստակ նախագծեր և երբ սկսենք այդ հստակ նախագծերը կյանքի կոչել, գուցե պատժամիջոցների բացասական ազդեցության մասին հնարավոր լինի խոսել։ Սակայն Հայաստանը միշտ՝ նույնիսկ մինչև միջուկային համաձայնությունը, հետևելէ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և բոլոր մյուս միջազգային պարտավորություններին։ Հայաստանը երբեք այդ պարտավորությունների շրջանակից դուրս չի եկել, և որևէ խնդիր չի ունեցել։
Իրանի հետ մեր մյուս ծրագրերը պատժամիջոցներ չեն ենթարկվում, այդ ծրագրերի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Չկան Իրանի հետ համատեղ ծրագրեր, որոնք խնդիրներ կառաջացնեն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ։ Իհարկե, Հայաստանը հետագայում ևս չի անի քայլեր, որոնք կխախտեն միջազգային պարտավորությունները։ Եթե ԵՄ-ն շարունակի համագործակցել Իրանի հետ, ուրեմն մենք ևս, բնականաբար, կարող ենք շարունակել համագործակցել՝ որպես հարևան՝ առավել ևս շրջափկման մեջ գտնվող երկիր»,- ամփոփեց իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ հարցեր են քննարկվել
- Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան
- Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. Նիկոլ Փաշինյան
- Հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում. Աշոտ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում