Իրավունք 14:49 30/08/2018 Հայաստան

Ա. Ֆարմանյանի փաստաբանը՝ դատախազության պարզաբանման մասին

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյաի փաստաբանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է նախօրեին Գլխավոր դատախազության պարզաբանմանը՝ պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առնչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ:

Հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին, կամ միտում ունի դրանց հատվածական ներկայացմամբ խեղաթյուրել պատկերը և քրեական վարույթի իրավաչափության «պատրանք ստեղծել»:  Ընդ որում, հայտարարությունը շարադրված է շատ գրագետ և փաստերի ներկայացված հաջորդականությամբ ընթերցողի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

Մինչդեռ,

-  Հայտարարությամբ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր, ոստիկանության կողմից փորձ է արվել վերջինիս հանձնել ծանուցագիրը, հեռախոսազանգեր են կատարվել, սակայն ոչ ոստիկանության աշխատակցի մեղքով զանգը ընդհատվել է:Ավելի ուշ պարզվել է, որ Անահիտ Ֆարմանյանը հուլիսի 30-ին՝ ժամը 21:56-ին հատել է ՀՀ սահմանը:  Քանի որ դատախազությունը կարևորել է նշել, թե հստակ որ պահին է Անահիտ Ֆարմանյանը մուտք գործել հարևան հանրապետություն, ցանկալի կլիներ, որ նշվեին նաև մնացած գործողությունների ժամերը, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է ծանուցագիր հանձնել ժամը 21:50-ին, իսկ հեռախոսազանգերը կատարվել են
21:55-22:01 ժամանակահատվածում: Հնարավոր այլ մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ այս տվյալներն արձանագրված են եղել ոչ մեր կողմից, և հաստատապես պետք է հայտնի լինեին վարույթն իրականացնող մարմնին և ՀՀ գլխավոր դատախազությանը:

- Նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց քննիչի և փաստաբանի միջև, որով տեղեկացվել է հաջորդ օրը պլանավորված դատավարական գործողությանը կասկածյալի կարգավիճակով մասնակցելու մասին: Կրկին չի նշվել հեռախոսազանգի ժամը՝ 20:30, ինչը կարևոր է այնքանով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո հաջորդը օրը այլ քաղաքում դատավարական գործողության մասնակցելու հրավերը նվազագույնը ողջամիտ չի կարող համարվել: Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ փաստաբանը հայտնել է, որ ստիպված  այլ անձ պիտի   փոխարինի իրեն: Ինչպես և ոստիկանները, փաստաբանը նույն ժամանակահատվածում նույնպես չի կարողացել կապ հաստատել իր վստահորդի հետ: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի դատավարական կարգավիճակի մասին հայտնելուն՝ փաստաբանը հնարավոր կարգավիճակի մասին տեղեկացել է օգոստոսի 6-7-ին տարածվող ԶԼՄ նյութերից, իսկ պաշտոնապես՝ 12/08/2018թ․-ին՝ առձեռն ստանալով դատավարական փաստաթղթերը:

- Հստակ չի նշվում, որ 31/07/2018թ․ փաստաբանը վաղ առավոտյան՝ աշխատանքային օրվա հենց սկզբում է տեղեկացրել քննիչին, որ դեռևս գիշերը տեղեկացել է Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՀ սահմանը հատելու մասին և պատրաստակամության հայտնել էլեկտրոնային փոստով ներկայացնել անձնագրի լուսանկարը:

- Հուլիսի 31-ին փաստաբանից, իսկ օգոստոսի 1-ին ՍԷԿՏ համակարգի տվյալներից տեղեկանալով Անահիտ Ֆարմանյանի բացակայության մասին՝ անհասկանալի է , թե ձերբակալման համար ինչու են ոստիկանները այցելել վերջինիս բնակարան, անհանգստացրել ընտանիքի անդամներին, երբ կարող էին փաստաբանի միջոցով կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության աշխատակիցների ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղել քրեական դատավարության իրական նպատակներին ծառայելու համար:

Ինչպես նաև,
- Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ օգոստոսի 3-ին փաստաբանը կրկին կապ է հաստատել քննիչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ խնդիր կա, որին չի հետևել անհապաղ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջը, այլ նշվել է, որ քննիչը տեղյակ չէ ոստիկանության գործողություններից: 

- Դատախազությունը հավանաբար տեղեկացված չէ, որ հարուցված քրեական գործի պայմաններում քննիչի կողմից դատավարական գործողության մասնակցելու ծանուցումներ ուղարկելու փոխարեն Անահիտ Ֆարմանյանի ընտանիքի անդամներին են այցելում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ՝ /ըստ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի/ համոզվելու համար, որ տիկին Ֆարմանյանը տալու է «անհրաժեշտ բովանդակությամբ» ցուցմունքներ:

- Սակայն դատախազությանը հաստատապես պետք է հայտնի լինի, որ բացահայտ սուտ է այն տեղեկությունը, որ Անահիտ Ֆարմանյանը գործավարների միջոցով գումար է ստացել 3529 ուսանողներից յուրաքանչյուրից և հստակ 5500-ական դրամներով: Գործով ձեռք բերված ապացույցները այլ տվյալներ են պարունակում, ինչի մասին ներկայում չենք կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը: Հայտարարության այս հատվածը կրկին վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ էապես խորամուխ չի եղել պաշտպանների բարձրաձայնած խնդիրների և քրեական գործի նյութերի ուսումնասիրությանը և ապա նոր միայն հայտարարություններ անելուն, կամ շրջանառում է ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է ուսանողների մի մասի կողմից վճարված գումարներին՝ դրանց ստացման նպատակների և դրանցով արված ծախսերի մասին տեղեկատվությունը ներկայացվել է Անահիտ Ֆարմանյանի հայտարարությամբ, իսկ առավել մանրամասն կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին:

Հուսով ենք, որ թե՛ Շիրակի մարզի դատախազությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթի ընթացքում իրականացնում են հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում՝ համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի, այլ ոչ թե հնացած ոստիկանական անցանկալի պրակտիկայի և հետամուտ կլինեն արձագանքել ներկայացված փաստերին ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև իրենց լիազորություններից բխող դատավարական գործողություններով:

Կրկին  հայտնում ենք, որ մեր վստահորդը պատրաստակամ է համագործակցել իրավապահների հետ, սակայն ակնկալում ենք, որ համագործակցությունը իրապես կառուցողական է լինելու, իսկ իրավապահների գործողությունները՝  օրենքի տառին համապատասխան և վստահության արժանի»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}