Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իդլիբում
Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Այս մասին գրում է BBC.com.tr կայքը։
Ռուսաստանը Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն է ուժեղացնել այն դիտակետերի անվտանգությունը, որոնք Թուրքիան հիմնել է Իդլիբում։ Իսկ Իդլիբում Թուրքիան, որպես երաշխավոր երկիր ունի, 12 դիտակետ։ Ռուսաստաննն ու Իրանն էլ, որոնք նույնպես երաշխավոր երկրներ են, ունեն համապատասխանաբար 10 և 7 դիտակետ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան իր 12 դիտակետի կառուցումը ավարտին հասցրեց այս տարվա մայիսին։ Թուրքիան դիտակետեր ունի Իդլիբի, Դանա, Դարեթ Իզզե, Էլ Հեյդար, Սերաքիբ, Մարրեթինուման, Անադան, Զեյթինլիք, Համա, Զավիյե, Ռաշիդին, Ջիսր էշ Շուղուր շրջաններում։
Իդլիբում դիտակետեր ստեղծելու գաղափարը առաջ է եկել Սիրիայի հարցով սկսված Աստանայի գործընթացի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին