«Լեոն» հաղթել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում
Օգոստոսի 29-ին շվեդական Ուդևալա քաղաքում մեկնարկեց 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում մրցել է իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմի հետ և հաղթել 8:2 հաշվով:
ՀՀՖ փոխանցմամբ՝ Հայաստանի թիմի կազմում չորս գոլի հեղինակ է դարձել Սարո Գալստյանը, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռադովանովիչը, Մաթեուսը, Գարեգին Մաշումյանը և Էդվարդ Մկրտչյանը:
Խմբի մյուս խաղում «Ոդևալան» պարտության մատնեց Չեռնոգորիայի ներկացացուցիչ «Չելիկ» թիմին 4:2 հաշվով:
Մրցաշարի խաղացանկը
30.08 Չելիկ-Լեո 19:00
30.08 Ուդևալա-Վենգիր Յուպիտերս 21:30
01.09 Վենգիր Յուպիտերս-Չելիկ 16:00
01.09 Լեո-Ուդևալա 18:30
Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան