ԿԸՀ-ում խորհրդակցություն է անցկացվել՝ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ների հետ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԿԸՀ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ:
Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ Գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
- Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իրավունքների պաշտպանության նպատակով
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին