Brexit -ի հարցով ԵՄ բանակցողը կոչ է արել պատրաստվել վատագույնին
ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ Լոնդոնը և Բրյուսելը պայմանավորվածության չեն գա Brexit -ի պայմանների շուրջ։ Այս մասին, «Սեվոդնյա.ուա»-ի փոխանցմամբ, հայտարարել է Brexit -ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն։
Նա ընդգծել է, որ «Brexit-ը պոկեր չէ, իրավիճակը բավական լուրջ է»։
Բարնյեի խոսքով, կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալն ունի իրավաբանական, ֆինանսական և սոցիալական հետևանքներ։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պաշտոնապես իրենց առջև խնդիր են դնում պայմանները համաձայնեցնել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն Լոնդոնում և Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնատար անձինք խոստովանում են, որ մինչև նշված ժամակահատվածը պայմանավորվածություններ ձեռք բերելը քիչ հավանական է։
Աղբյուրների տվյալներով, ներկա պահին կողմերը հույս ունեն վերջնականապես համաձայնեցնելու «ապահարզանի» պայմանները նոյեմբերի կեսից ոչ ուշ։
Բանակցությունների ավարտի պաշտոնական ամսաթիվը հոկտեմբերի 18-ն է, երբ կանցկացվի ԵՄ գագաթնաժողովը։
Ամենասուր խնդիրը մնում է Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի միջև ազատ սահմանի ապահովումը
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ 2-րդը ԵՄ-ից դուրս գալու թագավորական համաձայնություն է տվել
- Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան
- Բրիտանիայի համար ԵՄ-ից դուրս գալն արժեցել է 100 միլիարդ եվրո
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
- Եզիսաբեթ Երկրորդ թագուհին քաղաքական չեզոքություն է պահպանում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցում