Ուկրաինան «Օսկարի» է ներկայացնում Դոնբասի մասին սև կատակերգությունը
Ուկրաինան «Օսկարի» է առաջադրում Սերգեյ Լոզնիցայի «Դոնբաս» ֆիլմը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ՖԱՆ-ին, գրում է, որ այն ներկայացվում է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը Ուկրաինա-Գերմանիա- Ֆրանսիա-Նիդեռլանդներ-Ռումինիա- համատեղ արտադրության է։
Սակայն առաջադրելը դեռ չի նշանակում, որ «Դոնբասը» հայտնվել է հավակնորդների եզրափակիչ ցուցակում։ Այդ մասին որոշում պետք է կայացնի ամերիկյան կինոակադեմիան։
Լոզնիցայի ֆիլմը, որը ամերիկացի կինոքննադատների կողմից սև կատակերգություն է կոչվում, նկարահանվել է կինոալմանախի ժանրով՝ կազմված է մի քանի պատմություններից, գործողությունները ծավալվում են Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ։
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թ. փետրվարի 24-ին։