Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Քննարկման ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ իրենք նույնպես մասնակցել են նախագծի քննարկմանը և 154-րդ հոդվածում՝ իրեղեն ապացույցի եզրույթի հետ կապված խնդիր են տեսնում: «Քրեական օրենսգրքում նման տերմինի սահմանումը, այսինքն՝ իրեղեն ապացույց ներկայացնելը, հրապարակելը կարող է իրավակիրառողի մոտ խնդիրներ առաջացնել: Ես կառաջարկեի այս տերմինը փոխարինել որևէ այլ հասկացությամբ, օրինակ՝ փաստը հավաստող որևէ նյութ»,- նշեց ՀՔԾ պետը:
ՀՀ արդադարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունեց այդ առաջարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով ընտրակաշառքը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությանը՝ իր տարակուսանքը հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ ընտրակաշառք չեն համարվելու կուսակցության կամ թեկնածուի նկարով, խորհրդանշանով այն ապրանքները, որոնց գինը չի գերազանցում 3000 դրամը։
«Մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ 3 հազար դրամը բավականին գումար է կուսակցության նշանով լավաշ, մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ ենթադրենք՝ 3 հազար դրամ դնեն տոպարկի մեջ կուսակցության նշանով բաժանեն, կամ երեք հազար դրամով դիզվառելիք՝ թեկնածուի պատկերով: Այս ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»,- նշեց վարչապետը:
«Չեմ կարծում՝ լավաշի վրա կկարողանան պատկեր ստանալ»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն կատակով հավելեց. «Լավաշը դնում են տոպրակի մեջ, պատկերն էլ կպցնում են և վրան գրում՝ ոչ միայն հացիվ»:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ կքննարկեն, թե արդյոք այն աստիճան ոչ որոշակի է այդ ձևակերպումը, որ խնդիր կարող է առաջացնել, և անհրաժեշտության դեպքում այդ ձևակերպումը կհաստակեցնեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին