Գյուղտեխնիկայի մաշվածության պատճառով բերքի 40 տոկոսը կարող է մնալ դաշտում. Արթուր Խաչատրյան
«100 օրն ադապտացիոն շրջան է և այդ օրերի ընթացքում ավելի շատ ծանոթացել եմ խնդիրների հետ և ուրվագծել ոլորտի առաջնահերթությունները»,- այս մասին այսօր 100 օրվա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
«Մեկ անգամ էլ եմ ասել, որ 100 օրվա ընթացքում նույնիսկ սերմը չի հասցնում հասունանալ, այնպես որ ես կխոսեմ մեր քաղաքական առաջնահերություններիի մասին»,- հավելեց նախարարը:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ, ուստի ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: «Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 15 %-ը, եթե ավելացնենք վերաշմշակումը, ապա այդ թիվը կկազմի 25%: Գյուղատնտեսության մեջ այս կամ այն կերպ ընդգրկված է մոտ 350 հազար մարդ: Այսինքն՝ գյուղատնտեսությունը մեր տնտեսության էական շարժիչ ուժերից մեկն է, գյուղարտադրանքի հիմական մասն ապահովում են փոքր գյուղացիական տնտեսությունները»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Արթուր Խաչատարյանն առանձնացրեց մասնատված հողաբաժինները, ոռոգման ցանցի քայքայվածությունը, անասնագլխաքանակի մասնատվածությունը, գյուղատնտեսական աջակցության խորհրդատվական կենտրոնների անկատարությունը, սպառման տեղական շուկայի սահմանափակումն և արտահանման շուկայի կենտրոնացվածությունը, ինչպես նաև մաշված գյուղտեխնիկան: Արթուր Խարատրյանի խոսքով՝ գյուղատնտեսական պարկի զգալի մասը գալիս է խորհրդային տարիներից և տեխնիկան այնքան մաշված է, որ բերքի մինչև 40 տոկոսը կոմբայնը կարող է թողել դաշտում:
Այս ամենն, ըստ նախարարի, հանգեցրել է նրան, որ գյուղատնտեսությունը դարձել է ոչ եկամտաբեր և ռիսկային զբաղմունք, սակայն այն սովորական բիզնես չէ: Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե մարդ գյուղատնտեսությամբ չի զբաղվում, լքում է գյուղը, գյուղը դատարկվում է: «Մինչդեռ, եթե ծանոթանաք ԵՄ գյուղատնտեսության քաղաքականությանը, ապա իրենց մոտ գյուղատնտեսական քաղաքականությունը միտված է նաև գյուղական կենսակերպի պահպանմանը և այդ տարածքների դատարկմանը կանխելուն»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան