Գիլյերմո Դել Տորոն դժգոհել է կին-ռեժիսորների սակավությունից
Վենետիկի 75-րդ կինոփառատոնից առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն դժգոհել է կին-ռեժիսորների սակավությունից։ Գազետա.ռու-ն գրում է, որ այս տարի դել Տորոն է նախագահում փառատոնի ժյուրին և զարմացած է, որ միայն մեկ կին ռեժիսոր է մասնակցում հիմնական մրցույթին. Ջենիֆեր Քենթն է, որը Վենետիկ է բերել «Սոխակը» ֆիլմը։
«Պետք է հստակ նպատակ, որպեսզի մինչև 2020 թվականը մրցույթում կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը լինի 50/50։ Ավելի լավ կլինի, եթե դա ստացվի մինչև 2019 թվականը։
Դա ընդհանուր առմամբ մեր մշակույթի իրական խնդիրն է։ Շատ ձայներ, որոնք պետք է լսված լինեն, կարիք ունեն լսված լինելու»,- ասել է դել Տորոն։
Նա հավելել է, որ կարիք չկա կին-ռեժիսորների հատուկ քվոտա մտցնել, այլ արժե աշխատել լուսավորության վրա։ «Դա ուղղակի ժեստ չէ, դա անհրաժեշտություն է»,- եզրափակել է նա։
Վենետիկի 75-րդ փառատոնն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում