Թուրքիայի քաղաքացի. «Ես չունեմ դոլար, որ մանրեմ, բայց ունեմ ազգանուն, որը փոխում եմ»
Թուրք-ամերիկյան ճգնաժամից հետո Թուրքիայի Մուղլա նահանգի Դալաման շրջանում բնակվող Ֆերհաթ Դոլարը որոշել է փոխել իր ազգանունը:
Դալամանի շրջանում արհեստագործությամբ զբաղվող քաղաքացի Դոլարը դիմել է Դալամանի շրջանի անձնագրային վարչություն, որպեսզի «Դոլար» ազգանունը փոխի «Դալարի»:
Ըստ թուրքական Hurriyet-ի, Ֆերհաթը քննադատել է ԱՄՆ-ի հակաթուրքական դիրքորոշումը: Նա ասել է, որ իր շրջապատում հումորով և ծաղրով են ընդունում իր ազգանունը, ուստի ինքը ցանկանում է նոր ազգանուն ստանալ:
Ֆերհաթ Դոլարը, խոսելով վերջին ժամանակաշրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից, մասնավորապես տնտեսական պատժամիջոցներից, դժգոհել է, որ այդ պատճառով ծաղրի առարկա է դարձել սեփական ազգանունը:
Քաղաքացին ասում է, որ իր հասցեին այսօրինակ վիրավորանքներ են հնչել. «այսօր ինչքա՞ն ես», «այսօր նվազե՞լ ես», «Դոլարի գլխին տանք, թող փոխարժեքը նվազի» և այլն:
Ինչպես ակնարկել է Ֆերհաթը. «Ես դոլար չունեմ, որ մանրեմ, բայց ազգանուն ունեմ, որը փոխում եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորում հրդեհի մարման աշխատանքներին միացել են մի քանի տասնյակ զինծառայողներ
- ԱԻՆ. Մուշավանում հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ