Մեյը կրկին օգտատերերին ուրախացրել է իր պարով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերթական անգամ ուրախացրել է սոցցանցի օգտատերերին՝ իր պարերով։ Այս անգամ քաղաքական գործիչը զվարճացել է Քենիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պաշտոնական միջոցառմանը մասնակցող արտիստների հետ:
«Իզվեստիա»-ն գրում է, որ տեսանյութը հրապարակվել է երեկ՝ բրիտանական Metro հրատարակչության կայքում։
Մեյը պարել է աֆրիկյան շեֆորների ներքո։ Տեսանյութը կրկին օգտատերերի բուռն արձագանքներին է արժանացել։ Օգատատերերից շատերը նրան համեմատել են «Աստղային պատերազմներ»-ի ռոբոտի հետ: Այնուամենայնիվ, եղել մարդիկ, ովքեր աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետին: