Վուդի Ալենը դադար է վերցնում
Ռեժիսոր Վուդի Ալենը կինեմատոգրաֆիական գործունեության մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ դադար է վերցրել։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Page Six-ին, գրում է, որ փորձագետներն այս որոշումը կապում են որդեգրած դուստր Դիլան Ֆերրոուի կողմից 82-ամյա Ալենին սեռական ոտնձգության մեջ մեղադրելու հետ։
Վուդի Ալենը դատարանի առջև երբեք չի կանգնել, բայց Ֆերրոուի մանկական հիշողություններին հղումով մամուլում բազմաթիվ հրապարակումներն ազդել են նրա հեղինակության վրա։
Amazon ընկերությունը, աշխատակիցների տեղեկություններով, ցանկանում է 2016 թ. ռեժիսորի հետ կնքած չորս ֆիլմի հետ կապված պայմանագրերից երեքը չեղյալ հայտարարել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա